News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրացական իշխանությունները մեղադրվում են Սեւ ծովի ափին Լազիկա քաղաք կառուցելու գաղափարը գողանալու մեջ:

Գրագողության մեջ նրանց մեղադրում են ամերիկյան գործարար Էնդրյու Մուրձան եւ ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալ Դավիթ Կարտոզիան, հաղորդում է «Կվիրիս պալիտրան»:

Ամերիկացի գործարարի խոսքով, համատեղ աշխատանքը նախագծի վրա սկսվել է 7 տարի առաջ, դրան մասնակցել են 32 մարդ եւ ծախսվել է 11 մլն դոլար:

«Ի դեմս ինձ, կառավարությունը մեծ թշնամու ստացավ: Ես վիրավորված եմ, բայց նվաստացումը չեմ հանդուրժի: Ամբողջ աշխարհը կտեսնի, թե ով է կառավարում Վրաստանը»,- խոստացել է նա:

Դավիթ Կարոտզիան պատմել է, որ 2010թ. դեկտեմբերին նախագիծը փոխանցվել է ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Բաթա Կուտելիային: Իրենց խոստացել են օգնել, բայց դրա փոխարեն նախագիծը յուրացրել է Վրաստանի կառավարությունը:

Կարտոզիան ասել է, թե իրեն սպառնում են, բայց մտադիր չէ կանգ առնել: «Ես չեմ վախենում»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ