News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Facebook-ի մաքուր եկամուտը 2012 թվականի առաջին եռամսյակում իջել է  12%-ով` մինչեւ 205 միլիոն դոլար անցյալ տարվա համեմատ: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին հանձնած սոցցանցի փասթաթղթերում: 

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ընկերության շահույթն աճել է 44,7%-ով` մինչեւ 1,06 միլիարդ դոլար: Շահույթի մեծ մասը`  շուրջ 82%-ը, գովազդներից ստացված եկամուտն է: Մնացածը Facebook-ը վաստակում է  ապրանքների առքուվաճառքի հանձնաժողովի վճարումներից, հայտնում է  BFM.RU-ն:

Facebook-ի շահույթի գրեթե կեսը`  49,6%-ը, ապահովում  են ԱՄՆ-ը եւ Կանադան, երկրորդ տեղում է Եվրոպան` 31%-ով: 

Facebook-ի ակտիվ լսարանի քանակը ամսական կազմել է 901 միլիոն օգտվողներ: Մեկ տարի առաջ այն 680 միլիոն էր: 

Facebook-ի արժեքը 2012 թվականի մարտի վերջին աճել է  8,9%-ով` մինչեւ 102,8 միլիարդ դոլարի: Ըստ փորձագետների գնահատման` բաժնետոմսերի սկզբնական տեղադրման արդյունքում ընկերությունը կարող է ներգրավել մինչեւ 10 միլիարդ դոլար, որն ԱՄՆ-ի պատմության մեջ կլինի ըստ IPO-ի մեծության չորրորդը Visa-ից, General Motors-ից եւ AT&T Wireless-ից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ