News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունգարական նավթագազային MOL ընկերությունը լքում է Nabucco նախագիծը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր  Օրբանը:

Ապրիլի  23-ին ելույթ ունենալով Բրյուսելի եվրոպական քաղաքական կենտրոնում` նա նշել է, որ նախագիծը իրագործվելիս դժվարությունների  է բախվում, ինչի պատճառով «նույնիսկ հունգարական  MOL-ն է դուրս գալիս» դրանից:

Համաձայն  MOL-ի հայտարարության, շատ անորոշություններ կան Nabucco ծրագրի հետ կապված, որոնք դժվար է արհամարհել, գազատարի արժեքը, որը պետք է Կասպիական տարածաշրջանից Ռուսաստանը շրջանցելով վառելիք մատակարարի Եվրոպային, մշտապես աճում է: Միաժամանակ ընկերության նախօրեին տարածած հաղորդագրությունում ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում է այն փաստը, որ նա լքում է նախագիծը, հաղորդում է  «Ֆիննմարքեթը»:

Օրբանը հիշեցրել է, որ ռուսական «Հարավային հոսքը» նույնպես պետք է անցնի Հունգարիայով, եւ հայտարարել է, որ Հունգարիայի համար գոյություն ունեն պարզ տնտեսական պատճառներ ռուսական նախագծին մասնակցելու համար: 

Nabucco-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Դոլեզալը  New York Times-ին ասել է, որ ինքը որեւէ տեղեկություն չունի հունգարական ընկերության կամ նրա դուստր ձեռնարկություն FGSZ –ի նախագծից դուրս գալու մասին, որում նա բաժնետեր է համարվում:

Հիշեցնենք, որ ըստ նախագծերի, Nabucco-ն ամեն տարի Մերձավոր Արեւելքի երկրներից պետք է 31 միլիարդ խորանարդ մետր բնական գազ տեղափոխի եւ նվազեցնի ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Հիմնական հարցը, որը դեռեւս չի կարողանում լուծել Nabucco-ն (որի մեջ մտնում են գերմանական RWE-ն, բուլղարական Bulgargaz-ը, ավստրիական OMV-ը, հունգարական MOL-ը, ռումինական Transgaz-ը եւ թուրքական  Botas-ը), համարվում է խողովակաշարի լիցքավորման համար պաշարների որոնումը: 2011 թվականին Եվրահանձնաժողովը ստիպված էր ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ տրանսկասպյան գազատարի նախագծի վերաբերյալ, որը պետք է անցնի Կասպից ծովի հատակով: Սակայն Կասպից ծոցի բաժանման մասին պայմանագրի բացակայության պատճառով տվյալ նախագծի իրականացումը քիչ հավանական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ