News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական հարցն այն հարցն է, որը պետք է լուծի հայ ժողովուրդը: Այդ մասին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու ընթացքում լրագրողներին ասել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ օտարերկրյա պետությունները, այդ թվում` Ռուսաստանը, ԵՄ երկրները եւ շատ ուրիշներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը եւ, դրանով իսկ, յուրաքանչյուրն իր ավանդը ներդրել Հայկական հարցի լուծման գործում, բայց, այնուամենայնիվ, հարցի հիմնական լուծումը հայկական կողմի, Հայաստանի եւ աշխարհի հայության պատասխանատվության տակ է:

«Միանշանակ, ողջունելի են այն թուրքերը, որոնք փրկում էին հայերին Ցեղասպանության ժամանակ, այն թուրքերը, որոնք այսօր Թուրքիայում բարձրացնում են Հայոց  ցեղասպանության հարցը, ինչի համար բավական քաջություն է հարկավոր», - նշել է Ր. Հովհաննիսյանը:

Ըստ «Ժառանգության» կուսակցության առաջնորդի` այդ հարցում առաջընթացի համար անհրաժեշտ է իսկական իրավական պետության ստեղծում: «Մեկ կամ երկու տարվա ընթացքում մենք պետք է  իրականացնենք նման փոփոխությունները, որոնք կհանգեցնեն տվյալ հարցի լուծմանը», - հայտարարել է նա:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ եթե Թուրքիան չդադարեցնի նախապայմաններ առաջադրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, Հայաստանը եւ հայ ժողովուրդը հանդես կգան իրենց պայմաններով` այդպիսով վերականգնելով ներդաշնակությւոնը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ