News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ֆրանսուա Օլանդի թիմը, գալով իշխանության, կարող է քննարկել ԵվրոՀՀՊ-ն եւ, եթե անհրաժեշտ է, հրաժարվել դրան մասնակցելուց: Այդ մասին հայտարարել է սոցիալիստ թեկնածուի թիմում միջազգային ռազմավարության համար պատասխանատու Ժան-Լուի Բյանկոն` պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին` պատրաստ են արդյոք նվազեցնել լարվածությունը Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման շուրջ:

«Մենք շատ զուսպ ենք արտահայտվում ՀՀՊ համակարգին, որ հաստատել է գործող նախագահը: Բազում պատճառներով, որոնք, օրինակ, ստիպեցին Ֆրանսուա Միտերանին հրաժարվել «աստղային պատերազմներից», որ առաջարկել էր Ռոնալդ Ռեյգանը: ՀՀՊ համակարգը դժվար թե կարողանա 100 տոկոսով արդյունավետ լինել: Երկրորդ, ո՞ւմ դեմ է ուղղված այդ համակարգը: Արդյոք խոսքը Ռուսաստանի՞ մասին է: Միտվա՞ծ ենք մենք Իրանի, ԿԺԴՀ-ի թե որեւէ խելագար բռնապետի դեմ»,- հայտարարել է Բյանկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ