News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Երկրի վրա մագնիսական փոթորիկը կարող է տեւել մինչեւ ապրիլի 26-ը, կարծում է երկրային մագնիսականության ինստիտուտի տիեզերական եղանակի կանխատեսման ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Գայդաշը:

Ըստ գիտնականի` ներկայիս փոթորիկը պայմանավորված է արեւային մանրաթելերի արտանետումնեով` Արեգակի վրա պլազմային մակերեւույթներ, որոնք ձեւավորվում են մագնիսական դաշտերի երկայնքով: Անհավասարակշռության եւ հանգույցի  քայքայման դեպքում այդ մանրաթելերն արտանետվում են տիեզերք:

Ըստ ԱՄՆ-ի օվկիանոսյան եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի (NOAA) տվյալների` գեոմագնիսական ցնցումների ինդեքսը ապրիլի 23-ի ժամը 21.00-ի սահմաններում իջել է 5-ի, որը համարվում է մագնիսական փոթորիկ: Ապրիլի 24-ի 06.00-ի դրությամբ ցուցանիշը բարձրացել է 6-ի, իսկ հետո նորից իջել 5-ի եւ ներկայումս այդ մակարդակին է մնում, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Հյուսիսափայլին, որն առաջանում է մագնիսական փոթորկից, կարելի է հետեւել բեւեռային շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ