News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրք երգահան եւ դաշնակահար Ֆազիլ Սայը հայտարարել է, որ Թուրքիայում պահպանողական իսլամի աճն իրեն ստիպում է երկրից հեռանալ եւ բնակություն հաստատել Ճապոնիայում: Երբ երաժիշտը հրապարակայնորեն հայտարարել է աթեիստ լինելու մասին, նրա նկատմամբ հայրենիքում հալածանքներ են սկսվել:

Hürriyet թերթի հետ հարցազրույցում Ֆազիլ Սայն ասել է, որ ալլահին չհավատալու իր հեգնական հակաիսլամական  մեկնաբանությունների եւ  հայտարարությունների կտրուկ արձագանքը երեւան է հանել  թուրքական հասարակության հոգեւոր անհանդուրժողականությունը: Մասնավորապես,  իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայարը երգահանին անվանել է  «անառակի որդի»:  «Երբ ասացի, որ ես աթեիստ եմ, բոլորն սկսեցին ինձ վիրավորել, իսկ թվիթերում իմ հաղորդագրությունները հետաքրքրություն առաջացրին իրավապահ մարմինների մոտ, - պատմել է Սայը: -

Հավանաբար, ես աշխարհում առաջին մարդն եմ, որը ենթարկվում է դատական հետապնդման աթեիզմի համար»:

Ըստ թուրքական օրենքների` հոգեւոր արժեքներն անարգելու համար դատապարտվում են երեք ամսից մինչեւ մեկ տարվա ազատազրկման: «Եթե ես հայտնվեմ բանտում, իմ կարիերան կխորտակվի, - ասում է երաժիշտը: - Կարծում եմ` ժամանակն է Ճապոնիա տեղափոխվելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ