News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի eurovision.tv պաշտոնական կայքը ենթարկվել է հաքերների հարձակմանը, հաղորդում է APA-ն:

Այս պահին հնարավոր չէ մտնել կայք, աշխատանքներ են տարվում խնդիրները վերացնելու ուղղությամբ: Նույնպիսի խնդիր է ծագել նաեւ «Եվրատեսիլ» մրցույթի հետ կապված եւս մեկ կայքի` esckaz.com-ի դեպքում:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղորդակցության հարցերի համակարգող Յարմո Սիիմը հայտնել է, որ, իսկապես, կայքը ենթարկվել է հարձակման: «Մեր սերվերի աշխատանքում կան որոշակի անսարքություններ: Դա կապված է արտաքին միջամտության փորձի հետ:

Մեր տեխնիկական անձնակազմն աշխատում է, որպեսզի վերացնի այդ խնդիրները եւ որպեսզի նման բան հետագայում չկրկնվի»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ