News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ի երեկոյան ելույթ կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Libération»-ը` հղում անելով  France-Presse գործակալությանը:

Ինչպես  Ֆրանսուա Օլանդը, այնպես էլ Նիկոլա Սարկոզին ապրիլի 24-ին ներկա կգտնվեն Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը  (CCAF):

«Նախագահի երկու թեկնածուներն էլ ներկա կգտնվեն: Կլինեն ելույթներ, կլինի միջոցառման բացում Կոմիտասի արձանի մոտ, Կոմիտասի հուշարձանին ծաղկեպսակներ կդրվեն, եւ երկու թեկնածուները ելույթ կունենան ամբիոնից, սակայն դեռ հայտնի չէ` ով ումից հետո», – հաղորդել է Մուրադ Փափազյանը`խորհրդի նախագահը, որը չգիտեր նաեւ, թե արդյոք թեկնածուները ներկա կլինեն միմյանց ելույթի ընթացքում:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի մասնակցության մասին հայտարարվել էր երեքշաբթի օրը: Նախագահը պետք է ելույթ ունենա փարիզյան ժամանակով 19.00-ին` երգահան  եւ մանկավարժ Կոմիտաս Վարդապետի (1869–1935) արձանի առջեւ` Փարիզի ութերորդ շրջանում, Կանադայի հրապարակոմ:

Կոմիտասը ձերբակալվել էր 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականության 2500 ներկայացուցիչների հետ: Նրան արտաքսել են, տանջել, բայց ազատել են շնորհիվ միջազգային ճնշման, սակայն նրա  համարյա բոլոր աշխատանքները ոչնչացվել են, իսկ  գրադարանը թալանվել է Կոստանդնուպոլսում: Խորը հուսահատության մեջ ընկնելով` Կոմիտասն արդեն երբեք չի բուժվել այդ ցավերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ