News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Սուդանը պատերազմ է հայտարարել Հարավային Սուդանին: Այս մասին հայտնել է Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը` Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի հետ հանդիպման ժամանակ` խնդրելով նրան տնտեսական եւ դիվանագիտական աջակցության մասին:

Հարավային Սուդանի ղեկավարն ընդգծել է, որ իր այցելությունը տեղի է ունենում «Հարավային Սուդանի հանրապետության համար շատ կարեւոր պահի, որովհետեւ մեր հարեւանը Խարտումում մեզ պատերազմ է հայտարարել», հաղորդում է Polit.ru-ն:

Հարավային Սուդանը անջատվել է իր հարեւանից եւ անկախություն հռչակել 2010 թվականին: Այդ օրվանից երկու երկրները այդպես էլ չեն կարողանում լուծել սահմանների եւ նավթային ռեսուրսների բաժանման հարցը:

Միաժամանակ, այդ թեմայով բանակցությունները ընդհատվել են այս ամիս: Ապրիլի 23-ին Սուդանի ռազմական օդանավերը ռմբակոծել են Հարավային Սուդանի քաղաքներն ու նավթահանքերը: Այդ ընթացքում զոհվել է 400 մարդ:

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշարը խոստացել է շարոնակել ռազմական գործողությունները, մինչեւ արտաքսեն բոլոր հարավսուդանցիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ