News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թուրք-իսլամական ստեղծագործությունների թանգարանի դիմաց ապրիլի 24-ին Մարդու իրավունքների միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի կողմից  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը նվիրված միջոցառմանը մասնակիցները դատապարտել են Օսմանյան Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունը։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ սգո միջոցառման մասնակիցները պարզել են 1915-ի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալված եւ մահվան ուղարկված 220 հայ մտավորականների լուսանկարներն ու «1915-ը ցեղասպանություն է, ցեղասպանությունը՝ մարդկության դեմ հանցանք է» կարգախոսը։

Մարդու իրավունքներ միության միության անդամ Մելդ Չըլգընը հայտարարել է, թե իրենց միության անունից նամակներ են ուղարկվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ին եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին։  Նամակներում նշվել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչմամբ հայերի ունեցվածքը հետ կվերադարձվի։

Նամակներում հիշատակվել է նախորդ տարի ապրիլի 24-ին զորամասում սպանված հայազգի Սեւակ Շահին Բալըքչըի սպանությանը՝ շեշտվելով, որ այդ դեպքը ցույց է տալիս, որ 1915-ից հետո էլ Թուրքիայում շարունակվում է հայերի նկատմամբ ցեղասպանությունը։

Հիշատակի միջոցառման մասնակիցները զոհված հայ մտավորականների լուսանկարների դիմաց մեխակներ են դրել, մոմեր վառել եւ միջոցառման ավարտին երթով շարժվել Սիքեջի թաղամասի փոստային բաժանմունք եւ հասցեատերերին ուղարկել նամակները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ