News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին չարդարացրեց հայ համայնքի սպասումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայ դատի» հայաստանյան եւ ՀՅԴ քաղաքական հանձնախմբի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, դա կարող է իջեցնել Օբամայի վարկանիշն ամերիկահայ համայնքում:

«Դժվար է ասել, թե ո՞ւմ օգտին կքվեարկեն ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները: Պետք է սպասել, թե ի՞նչ կասի այդ կապակցությամբ Օբամայի հակառակորդը գալիք ընտրություններում», - նշեց Մանոյանը` բացառելով այն հնարավորությունը, որ ամերիկահայերը, որպես «պատիժ», ամեն դեպքում կքվեարկեն Օբամայի դեմ:

Նրա խոսքով՝ եթե հայ համայնքը նախընտրի քվեարկել այլ թեկնածուի օգտին, դա արդեն չի լինի «պատիժ», այլ միայն քաղաքական դիրքորոշում:

 Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է պատասխանատվության կանչել Օբամային չկատարած խոստման համար, Մանոյանը պատասխանեց. «ԱՄՆ-ում բավակաին ուժեղ է սպեցիֆիկ բյուրոկրատիան, որը կարող է համոզել նախագահին, որ այս կամ այն իրադարձությունում պետք է գործել միայն այս կերպ: Դրանից բացի, եթե չկարողանանք պատասխան ստանալ անձամբ Օբամայից, պատասխանն ակնհայտ է` նա ընդամենը չի ուզում վատթարացնել հարաբերությունները Թուրքիայի հետ», - ասաց Կ. Մանոյանը:

Մանոյանն ուշադրություն դարձրեց, որ թեեւ Բարաք Օբամայի խոսքում այնպես էլ չհնչեց «ցեղասպանություն» բառը, սակայն նրա խոսքի տեքստը հեռու էր թուրքերի ուզածից: «Այո, նա չասաց «ցեղասպանություն», սակայն նկարագրեց այդ երեւույթը, թվարկեց ցեղասպանության բնութագրերը`կոչելով Օսմանյան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցածը «Մեծ Եղեռն»: Ավելին, Օբաման հայտարարեց, որ նրա դիրքորոշում այդ հարցում չի փոխվել: Դա չի գոհացնում հայերին, սակայն թուրքերին այդ դիրքորոշումը եւս դուրեկան չէ», - եզրափակեց Մանոյանը:

Ինչպես հաղորդել է NEWS.am-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հանդես գալով ԱՄՆ-ի հայ համայնքին ամենամյա ուղերձով, նորից չկատարեց խոստումը եւ չօգտագորեց «ցեղասպանություն» եզրույթը` խոսելով Օսմանյան Թուրքիայում 1915-23 թթ. իրադարձությունների մասին: Նա կրկին անվանեց «ցեղասպանությունը» հայերեն «Մեծ Եղեռն» բառակապակցությամբ: Նույնը կատարվել էր եւ նախորդ տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ