News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թաքսիմի հրապարակում ապրիլի 24-ի երեկոյան` 19:15-ին սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում, որը կազմակերպել էր թուրքական «Ոչ ասենք  ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման կողմից:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ`  1915-ի զոհերի հիշատկման միջոցառմանը մասնակցել են Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ Սըրրը Սուրեյա Օնդերը, Սեբահաթ Թունջելը, լրագրող Օրալ Չալըշարը, Ուֆուք Ուրասը, պրոֆեսոր Բասքըն Օրանը, նախորդ տարի ապրիլի 24-ին զորամասում ծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի ընտանիքի անդամները եւ այլք:  

«Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման անունից հայտարարությամբ է հանդես եկել շարժման անդամ Զիշան Թոքաչը` դատապարտելով 1915-ի ապրիլի 24-ով սկսված Հայոց ցեղասպանությունը:

Նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասն իր ելույթում նշել է, թե մինչեւ Թուրքիան չառերեսվի Իթթիհադականների արածների հետ, Թուրքիայում ժողովրդավարություն չի հաստատվի:

2010-ից Ստամբուլի Թաքսիմի հրապարակում 1915-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ կոչով հանդես են եկել Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչներ` խորհրդանիշ ընտրելով կտրված նուռը, որը ցույց է տալիս, որ վերքերը դեռ բաց են եւ արյունահոսում են:  Կտրված նռան վրա գրված է եղել. «Որոշ վերքեր ժամանակը չի բուժում, ապրիլի 24, 1915»:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացման դեմ Թասքիմի հրապարակի մյուս մասում հավաքվել են ազգայնականների մի քանի խմբեր, ովքեր հայտարարությամբ հանդես գալուց հետո ցրվել են:

Ոստիկանությունը Թաքսիմի հրապարակում անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել` պատնեշ կազմելով Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակման միջոցառման մասնակիցների եւ թուրք ազգայնականների միջեւ:

Աչքի է ընկել այն հանգամանքը, որ այս տարի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը նախորդ տարիների համեմատ ավելի շատ մարդ է մասնակցել: Մասնակիցների թիվն անցել է 500-ը: 

Միջոցառման տեսագրությունը դիտելու համար սեղմեք

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ