News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ապրիլի 20-ին հրապարակել էր, թե Երեւանի թիվ 190 դպրոցում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ընտրակաշառք են բաժանել: Այս հրապարակումը հիմք ընդունելով` ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը դիմել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` Ալեքսանյանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար:

«Եւ ահա երեկ օրաթերթի խմբագրություն էր զանգահարել պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը` հայտարարելու, որ պատրաստվում է օրաթերթին դատի տալ:

Ես ձեզ դատի եմ տալու, որ իմ մասին սուտ-սուտ բաներ եք գրել: Ինչի՞ եք գրել, թե ես կաշառք եմ բաժանել: Տենց բան չկա, հերքե°ք:

Այդ դեպքում ի՞նչ էիք անում ապրիլի 19-ին թիվ 190 դպրոցում:

Հրավիրել էին «Երկու աստղ» միջոցառմանը մասնակցելու:

Հենց այդ միջոցառումն էլ հիմք տվեց Նիկոլ Փաշինյանին` վիճարկելու Ձեր թեկնածության օրինականության հարցը: Ի՞նչը հերքենք:

Մինչեւ էդ էլ Նիկոլ Փաշինյանը մեզ մեղադրում էր, որ իրան նույն կանայք, որ մեր կողմնակիցն են, հետապնդում են: Ես ասեմ` մարդիկ, որ երկար ժամանակ փախած են լինում, սկսում են տառապել հետապնդման մանիայով: Չեմ զարմանա, որ մի քանի օր հետո մեր լավ ախպերը ասի, թե «Համլետի» հոր ուրվականը իրա հետեւից ա ընկել: Նիկոլի ու իրա մարդկանց սարքած շանտաժները 30 վայրկյան են:

Դուք վիրավորում եք Ձեր մրցակից թեկնածուին, բայց չեք ասում` որն է Ձեր հակափաստարկը ներկայացված մեղադրանքներին:

Էդ ինչ կա, սաղ սուտ են, ի՞նչ փաստարկ, ա°յ ազիզ ջան: Հիմա ինքը հասկացավ, որ կրվելու է, սկսել է փչացնել ամեն ինչ: Ուզում ա ընտրությունները հիմիկվանից հարամի: Վերջ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ