News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատանքից հեռացված գործակալների թիվը, որոնք ներգրավված էին մարմնավաճառների հետ կապված սկանդալում, աճել է 9-ի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` հղում անելով MSNBC հեռուստաալիքին:

Գաղտնի գործակալները, որոնք պետք է ապահովեին Բարաք Օբամայի անվտանգությունը կոլումբիական Կարթագեն քաղաքում, ժամանակավորապես հեռացվել էին ծառայողական պարտականությունների կատարումից եւ տուն էին ուղարկվել անպատշաճ վարքի համար. նրանք հյուրանոցում օրգիա էին կազմակերպել  տեղական «սիրո քրմուհիների» հետ: Աղմուկը բարձրացել էր այն բանից հետո, երբ Տանյա անունով աղջիկներից մեկը դիմել էր ոստիկանությանն բողոքելով ամերիկացիների դեմ, որոնք  չէին վճարել իրեն խոստացված գումարը:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` երեկույթին մասնակցել են Գաղտնի  ծառայության 11 մասնակիցներ եւ պատվիրակության անձնակազմի 10 անդամներ: Նրանք հյուրանոց են հրավիրել 20 «սիրո քրմուհիների»:

Պենտագոնը դեպքի մասնակից բոլոր կասկածյալներին զրկել է ծառայողական եւ գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունքից, սակայն դեռեւս հայտնի չէ, թե արդյոք սկանդալի մասնակիցները կհեռացվեն զինծառայությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ