News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Սիեթլում ներկայացվել էր Planetary Resources-ի ծրագիրը` աստերոիդներից օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախագծին աջակցում են ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը եւ  Google-ի տնօրենների խորհրդի անդամներ Լարի Փեյջը եւ Էրիկ Շմիդտը: Քեմերոնը որոշել է իրականություն դարձնել այն, ինչ տեղի է ունենում իր  «Ավատար» ֆիլմում` այնտեղ խոսքը այլ մոլորակներում բնական պաշարների յուրացման մասին էր:

Ծրագրի հիմնադիրներ են դարձել ամերիկացի գործարար Փիթեր Դիամանթիսը, որն ստեղծել է X-Prize հիմնադրամը ռիսկային նախագծերի աջակցման համար, ինչպես նաեւ առաջին տիեզերական զբոսաշրջիկներից մեկը` Էրիկ Անդերսոնը: Նախագծի խորհրդականն է NASA-ի նախկին տիեզերագնաց Թոմ Ջոնսը: 

Ծրագրի ստեղծողները մտադիր են օգտագործել անօդաչու տիեզերանավեր` աստղային մարմիններից վառելիքի, ջրի, ինչպես նաեւ օգտակար հանածոների քիմիական բաղադարատարրեր հայթայթելու նպատակով, որոնց շարքում կլինեն ոսկու եւ պլատինի խմբի մետաղներ: Ընկերությունը, որը պետք է զբաղվի  աստերոիդներից օգտակար հանածոների արդյունահանմամբ, արդեն մշակել է առաջին հետախուզական տիեզերանավերը` բաց տիեզերքում աշխատելու համար` Arkyd-100 Series-ը:

Նախագծի հիմնադիրները մտադիր են տիեզերքում ստեղծել յուրօրինակ «վառելիքային պահեստ» արդեն մինչեւ 2020 թվականը, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով BBC News-ին: Մի շարք գիտնականներ թերահավատորեն են վերաբերվել նախագծին, ենթադրելով, որ այն շատ ծախսատար կլինի եւ չի արդարացնի ներդրումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ