News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի միջազգային առեւտրային հանձնաժողովի (ITC) դատավորն ընդունել է, որ  Apple -ը խախտում է Motorola Mobility-ի պատենտներից մեկը: Այժմ դատավորի որոշումը պետք է վերանայի 6 անդամներից կազմված հանձնաժողովը, որը կարող է վերջնական վճիռ կայացնել:

Motorola-ի կողմից  Apple-ի դեմ հայցը տրվել էր 2010 թվականի հոկտեմբերին: Հայցում պնդվում էր, որ  Apple-ը խախտում է Motorola-ի 4 պատենտներ: Motorola Mobility-ում ասում են, որ ԱՄՆ-ի տարածքում կհասնեն iPad-ի, iPhone-ի եւ iPod Touch-ի, ինչպես նաեւ Mac-ի եւ  AppleTV-ի վաճառքի արգելքին, հայտնում է CyberSecurity.ru-ն:

Տեխնիկապես Apple-ը կարող է բողոքարկել որոշումը, խաղաղ պայմանագիր կնքել Motorola Mobility-ի հետ կամ իր ապրանքներն այնպես փոխակերպել, որ դրանք չառնչվեն  Motorola-ի պատենտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ