News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Չիկագոյի լիբանանյան ծագմամբ բնակիչ Սամի Սամիր Հասունը, տրվելով ամերիկյան հատուկ ծառայությունների սադրանքին, 2010 թվականին աղբատար կոնտեյների մեջ ուսապարկ է գցել, որի մեջ, ըստ նրա, ռումբ է եղել: «Ռումբը», որը նրան տվել էին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, իրականում վտանգավոր չի եղել, բայց Սամին այդ մասին չի իմացել եւ նա իսկապես մտադիր է եղել պայթյուններ կազմակերպել Չիկագոյի մարդաշատ մի քանի հատվածներում: Հենց այս մտադրությունների համար էլ լիբանանցին հիմա կանգնել է դատարանի առաջ եւ նրան սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում:

Դատախազը հայտարարել է, որ գործակալները բազմաթիվ անգամ հարցրել են երիտասարդ արաբին, թե չի՞ ցանկանում հրաժարվել գործողության իրականացումից, բայց նա ամեն անգամ հայտարարել է, որ ցանկանում է այդ պայթյուններն իրագործել: Բացի այդ, ահաբեկչության վայրն ընտրել է հենց Հասունը:

Մեղադրող կողմի ներկայացուցիչները ներկայացրել են Հասունի` մի քանի ականապատված ավտոմեքենաներ պայթեցնելու եւ մի քանի ոստիկաններ սպանելու մտադրության ապացույցները:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», լիբանանցուն սկսել են հետեւել այն բանից հետո, երբ նա ՀԴԲ-ի գործակալներից մեկին հայտնել էր բռնության միջոցով քաղաքում քաոս սերմանելու, ինչպես նաեւ քաղաքի քաղաքական ու տնտեսական կյանքը պարալիզացնելու իր ցանկության մասին:

Իր մտադրությունն իրագործելուց առաջ մեղադրյալն աշխատել է տեղի հացի գործարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ