News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռիո դը Ժանեյրոյում վտանգավոր հիվանդության` դենգե տենդի համաճարակ է սկսվել: Տեղի իշխանությունների տվյալներով` տարվա սկզբից հիվանդացության ավելի քան 50 հազ. դեպք է գրանցվել, 12 -ը` մահացու ելքով:

Հաղորդվում է, որ վերջին շաբաթներին, անձրեւներին զուգահեռ, դենգեով հիվանդացության թիվը կտրուկ աճել է:

Համաճարակաբանները տենդն սկսելու հիմնական պատճառներից են համարում անձրեւների տարեշրջանը, երբ ակտիվորեն բազմանում են հիվանդության գլխավոր տարածողները`Aedes Aegypti մոծակները, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Դենգե տենդը սուր վարակիչ հիվանդություն է: Այն XIX  դարում Բրազիլիա են տարել Ասիայից գնացածները: 1950-ականներին արդյունավետ սանիտարական միջոցառումների շնորհիվ հաջողվել է այն արմատախիլ անել, սակայն 1980-ականներին վարակը կրկին տարածվել է երկրում:

Դենգե տենդի պատվաստանյութ չկա: Ամեն տարի հիվանդությունը աշխարհի արեւադարձային երկրներում հազարավոր կյանքեր է խլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ