News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտակարգ նիստում որոշել է սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկել նախկին վարչապետ Ահմեդ Շարիֆին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Եգիպտոսում ապրիլի 24-ին պաշտոնապես ուժի մեջ են մտել  «Քաղաքական մեկուսացումների մասին» օրենքում արված փոփոխությունները, որոնք առաջիկա տասը տարում քաղաքական կյանքից բացառում են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք բարձր պաշտոն զբաղեցրած անձանց: Նախօրեի երեկոյան երկրի Զինված ուժերի  գերագույն խորհուրդը հաստատել է դրանք, արդեն առավոտյան օրենքը հրապարակվել է պետական լրատվամիջոցներով:

Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը ապրիլի 26-ին  կհրապարակի ընտրական հանձնաժողովը, որը պարտավոր է ղեկավարվել նոր խմբագրումներով: Ներկա պահին փաստաթղթերը հանձնած 23 թեկնածուներից 12-ն են մնացել:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Եգիպտոսի  Ժողովրդական ժողովը   (խորհրդարանի ստորին պալատ) ապրիլի 12-ին հավանություն էր տվել քաղաքական իրավունքների մասին օրենքի փոփոխություններին, որը երկրի  նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի համախոհներին արգելում է առաջիկա տասը տարում մասնակցել երկրի նախագահական ընտրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ