News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականը զբաղեցնող,  «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: NEWS.am-ի այս տեղեկությունը  հաստատեց նաեւ ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը: Վերջինիս խոսքով, որոշում է կայացվել, որ Մհեր Համբարձումյանը պետք է զբաղվի ընտրությունների հետ կապված կուսակցական այլ աշխատանքներով:

Նշենք, որ Մհեր Համբարձումյանը Դաշտավան գյուղից է, մեծ հեղինակություն է վայելում Մասիսում եւ միշտ աջակցել է ՕԵԿ-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ