News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում վրացական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ, սերժանտ Վալերիան Խուջաձեն պայթել է ականի վրա` պարեկություն կատարելու ժամանակ:

Հայտնի չէ, թե միջադեպը երբ է տեղի ունեցել:

Խուջաձեն ծառայում էր անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) 31-րդ գումարտակում` Գիլմենդի նահանգում:

Աֆղանստանում ISAF-ի կազմում ծառայություն է իրականացնում վրացական մեկ վաշտ (175 զինվոր եւ սպա), որը տեղակայված է Քաբուլում` Ֆրանսիայի պատասխանատվության ներքո եւ մեկ գումարտակ Գիլմենդի նահանգում (ընդհանուր թվակազմը 750 մարդ)` ԱՄՆ պատասխանատվության ներքո, հիշեցնում է «Նովոստի Գռուզիա» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում ծառայություն իրականացնելիս մինչ օրս զոհվել է 16 վրացի զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ