News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Դժոխքում հատուկ  տեղ կա հատկացված այն տղամարդկանց համար, ովքեր չեն աջակցել կանանց,  այնպես որ տղամարդիկ հեռու մնացեք դժոխքի այդ տեղից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց բանավեճի ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակում ընդգրկված Նաիրա Կարապետյանը՝ շեշտելով, որ կանայք ոտքի են կանգնել:

Նրա խոսքով՝  հայ ժողովրդի կանգուն լինելու գաղտնիքը պայմանավորված է մեր ձեռքբերումներով, իսկ մեր հիմնական ձեռքբերումը հայ կինն է, «ազգը գոյատեւում է, երբ ունի մայրեր»: Նա  կոչ արեց կանանց փոխել, ոչ թե բողոքել, թե այս կամ այն  բանը վատ է:

«Ժամանակն է, որ կինը հասարակական ակտիվությունից տեղափոխվի քաղաքական դաշտ, որովհետեւ յուրաքանչյուր հասարակական ակտիվություն ինչքան էլ կատարյալ լինի, պետք է ունենա օրենսդրական կիրառություն»,- նշեց Նաիրա Կարապետյանը:

Տպել
Ամենաշատ