News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընտանիքը չպետք է այսօր հոգս հանդիսանա, այնինչ մարդը չի կարողանում ընտանիք կազմել, որովհետեւ ունի բազմաթիվ խնդիրներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ նշեց «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Մարինե Քոչարյանը՝ շեշտելով, որ ՕԵԿ անդամների 60 տոկոսը կանայք են:

Նրա խոսքով՝ այսօրվա կարեւորագույն խնդիրներից է այն, որ կանայք չեն զբաղեցնում քաղաքական պաշտոններ: Մարինե Քոչարյանըն անդրադարձավ ՕԵԿ-ի օրենսդրական գործունեությանը, առաջարկներին, արածներին, նշելով, որ ՕԵԿ-ն առաջարկում է, որ բոլոր ոլորտները վերահսկվեն պետության կողմից: Դրանից բացի, ՕԵԿ-ի թեկնածուի խոսքով, նրանք մի շարք առաջարկներ ունեն կանանց առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, ինչպես օրինակ՝ մի շարք նպաստներ տրամադրելը, երիտասարդ ընտանիքներին լավ պայմաններով բնակարաններ գնելու հնարավորություն տալը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ