Սովետական տարիներին կինը զբաղեցնում էր ղեկավար պաշտոններ եւ բոլոր բնագավառներում դրսեւորվում էին տղամարդկանց հավասարազոր, իսկ այսօր կինը լրիվ անտեսվել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ նշեց Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածու Դոնարա Նալբանդյանը:
«Շատ չնչին տոկոս են կազմում կանայք, ովքեր իրենց ներդրումն ունեն այսօրվա իրավիճակում»,- նշեց նա՝ շեշտելով, որ մեծ խտրականություն է դրվում կնոջ եւ տղամարդու միջեւ:
Դոնարա Նալբանդյանի խոսքով՝ կնոջ նկատմամբ վստահությունը շատ քիչ է: Կոմկուսի ծրագրերից է երիտասարդ կնոջ պաշտոններում գտնվելու հարցը, ինչպես նաեւ քաղաքաշինության եւ այլ ոլորտներում ֆեմինիզացման քաղաքականությունը: