News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Չեչնիայի ղեկավարի փոքր դուստր վեցամյա Հութմաթը նաշիդ է երգել սուրբ Ղուրանի աշխարհահռչակ քարոզիչ, հաֆիզ Շեյխ Միշարի Ռաշիդ ալ Աֆասիի հետ:

Նաշիդը երգեցողություն է, որն ավանդաբար կատարվում է կամ մենակատար տղամարդու կողմից, կամ էլ երգչախմբում` առանց երաժշտական գործիքների ուղեկցությամբ:

Աղջիկը նաեւ կնկարահանվի տեսահոլովակում, որը պատրաստվում է ըստ «Ար Ռոխման» նաշիդի (որը թարգմանաբար նշանակում է  «Բարեգութ»):

Նաշիդի տեքստը հնչում է երկու լեզուներով` արաբերեն եւ ռուսերեն: Միշարին ոչ միայն կատարել է այն փոքրիկ Հութմաթ Քադիրովայի հետ, այլ նաեւ ցանկություն է հայտնել նրա հետ տեսահոլովակ նկարահանել Գրոզնիում: Շեյխ Միշարի Ռաշիդ ալ Աֆասին ապրում է Քուվեյթում եւ համարվում է Մեծ մզկիթի իմամ:

Երգի սաունդթրեքը ձայնագրել են Դուբայում, իսկ նկարահանումները տեղի են ունեցել Չեչնիայում` Գրոզնիի «Չեչնիայի սիրտ» գլխավոր մզկիթում, հաֆիզների հոգեւոր դպրոցում, Գուդերմեսում, ինչպես նաեւ Ցենտորոյեում` Քադիրովների տոհմի ժառանգական գյուղում: Նկարահանումների ժամանակ խցիկի առաջ ահավոր ամաչող Հութմաթին անձամբ աջակցելու է եկել հայրը` Ռամզան Քադիրովը, հայտնում է NEWSru.com-ը:

Ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա 2012 թվականի մայիսին` Գրոզնիում` քուվեյթյան Շեյխ Միշարի Ռաշիդ ալ Աֆասիին նվիրված հանդիսավոր երեկույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ