News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա  Տիմոշենկոն, ով նախորդ շաբաթվա վերջին Խարկովի հիվանդանոց բռնի տեղափոխվելուց հետո հացադուլ էր հայտարարել, փաստաբանին հայտնել է բուժհաստատություն տեղափոխելիս իրեն ծեծի ենթարկած մարդու անունը. նա Կաչանովի գաղութի պետի տեղակալ Նիկոլայ Կովալենկոն է:

Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն պատմել է, որ նրա խուց է մտել գաղութի պետի առաջին տեղակալ մայոր Նիկոլայ Կովալենկոն` երկու մարդու ուղեկցությամբ եւ հրամայել. «Պատրաստվիր, գնում ենք»: Նա պատասխանել է. «Մենք ամեն ինչ քննարկել եւ որոշել ենք»: Կովալենկոն ասել է. «Կամ քո կամքով կգաս, կամ ուժով կտանենք»:

«Դրանից հետո նրան փաթաթել են ծածկոցով եւ սկսել ծեծել: Տիմոշենկոն շատ բարձր ճչացել է: Յուլիա  Վլադիմիրովնան ինձ ասել է, որ իրեն ծեծողը գաղութի պետի առաջին տեղակալ Կովալենկոն էր: Ծեծել են բռունցքներով, նրա որովայնին տղամարդու բռունցքի չափով հեմատոմա կա», - ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է պաշտպանը:

Ուկրաինայի օմբուդսմեն Նինա Կարպաչեւան հաստատել է Տիմոշենկոյի մարմնական վնասվածքների առկայությունը` չորեքշաբթի օրվա մամլո ասուլիսում հաղորդել է  «Փոփոխությունների ճակատ» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: Նա հրապարակել  է Կարպաչեւայի հայտարարությունը, որում ասվում է այն մասին, որ իր ներկայացուցիչ Խուդրուկը առանց նախազգուշացման գնացել է Տիմոշենկոյի մոտ, որը նրան ցույց է տվել կապտուկներն ու հեմատոմաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ