News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը եւ սըր Փոլ ՄըքՔարթնին առաջադրվել են միջազգային բալետային Benois de la danse մրցանակի 2011 թվականին բալետի համար երաժշտություն գրելու համար: Նշվում է, որ երկու երգահաններն էլ առաջին փորձերն են կատարել այդ ժանրում: 

«Լավագույն պարուսույց» անվանակարգում հաղթանակի է հավակնում ԱՄՆ-ից Լար Լյուբովիչը եւ ռուս Բորիս Էյֆմանը, Պատրիկ դե Բանան (Հունգարական պետական բալետ), Ժան Գիյոմ Բարը (Փարիզյան ազգային օպերա)  եւ կորեացիներ Չոն Ըյ Սուկը եւ Դանիել Պյոնը («Արզիդ» ժամանակակից պարի ընկերություն):

Բալետի պարուհիների շարքում մրցանակի են հավակնում 7 արտիստուհիներ: Միակ ռուս  մասնակիցը Եվգենիա Օբրազցովան է, որը նախկինում եղել է  Մարինյան թատրոնի, իսկ այժմ` Մեծ թատրոնի  մենակատարուհի: 6 հավակնորդներ են առաջադրվել «լավագույն պարողի» համար: Այստեղ մրցակիցներ են. Մեթյու Հոլդինգը (Նիդեռլանդների ազգային բալետ), Չեյզ Ֆինլին (Նյու Յորք սիթիի բալետ), Մաթիաս Էյմանը (Փարիզյան ազգային օպերա), Քարսթեն Յունգը (Համբուրգյան բալետ),Լի  Դոն Հունը (Կորեական ազգային բալետ):

Հաղթողների պարգեւատրումը տեղի կունենա մայիսի 22-ին` Մեծ թատրոնի պատմական բեմում: Այս տարի արարողությունը տեղի է ունենալու 20-րդ անգամ, հայտնում է «gazeta.ru»-ն:  Benois de la danse մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին Պարուսույցների միջազգային գործիչների միության կողմից`  Յուրի Գրիգորեւիչի գլխավորությամբ: Այդ ժամանակվանից նա ժյուրիի անփոխարինելի նախագահն է: 

Մրցանակի անվանումը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Բալետային Բենուա», սակայն ստեղծագործական շրջաններում այն վաղուց կնքել են որպես «Բալետային Օսկար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ