News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նիժնի Նովգորոդում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Հաքան Սաչլըն, ով Թուրքիայի կողմից հետախուզման մեջ էր` ահաբեկչական գործունեության, պայթյունների եւ բռնկումների կազմակերպման համար: Ինչպես հաղորդեցին Ռուսաստանի Ինտերպոլի ազգային գրասենյակի մամուլի ծառայությունում, ձերբակալվածը գտնվում է մեկուսարանում: Այժմ լուծվում է նրա արտահանձման հարցը թուրքական կողմին, հաղորդում է РБК-ն:

Ինտերպոլի թուրքական բյուրոյի տվյալներով, Հաքան Սաչլըն, 1996 թ. հունվարին, Թուրքիայի Ֆաթսայի շրջանում, ընտրությունների ժամանակ, պայթուցիկ սարք էր տեղադրել բանկի շինությունում: Դրանից բացի, նա տեղական բնակչությանը քարոզում էր բռնի իշխանափոխություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ