News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքական կործանիչները ապրիլի 24-ի երեկոյան մտել են Իրաք եւ ռմբակոծել են PKK-ի գլխավոր ճամբարները։

Թուրքական Radıkal-ի փոխանցմամբ՝ թուրքական կործանիչները մոտ 2 ժամ ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլի Աշքոլքե, Քուրթեք եւ Սերշավան շրջանները։

Նշվում է, որ այն պահին, երբ թուրքական կործանիչները ռմբակոծում էին Քանդիլը, Իրանի զինված ուժերը Իրան-Իրաք սահմանին բախման մեջ են մտել քրդական PJAK-ի զինյալների հետ։ Իրանական զինուժն օգտագործել է հրետանի՝ գնդակոծելով Քանդիլ լեռան վրա գտնվող քուրդ զինյալների ճամբարները։

Նշենք, որ Իրանի զինված ուժերի եւ PJAK-ի միջեւ 7 ամիս առաջ բանավոր զինադադար էր կնքվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ