News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իտալիայում կինը սեռական բավարարվածություն է ստացել կենդանիների խոշտանգելուց եւ սպանելուց: Իր սադիստական խաղերը նա նաեւ նկարահանել է:

Միլանի դատարանը երեք երեխաների մայր, 40-ամյա  Աննա Բ-ին դատապարտել է չորս ամսվա պայմանական ազատազրկման, գրում է The Daily Mail-ը: Նա նաեւ 4,4 հազ. եվրոյի տուգանք կվճարի:

Դատապարտյալն օգտագործել է սեռական բավարարվածության յուրատեսակ միջոց, որը կոչվում է «քրաշ-ֆետիշ»: Այս դեպքում տեղամարդիկ եւ կանայք բավարարվածություն են ստանում, երբ ոտքերով ճզմում են որեւէ առարկա, սննադամթերք կամ էլ փոքրիկ կենդանիների: «Քրաշ-ֆետիշիստներ» են  համարվում նաեւ նրանք, ովքեր սիրում են նման հաշվեհարդարների վերաբերյալ տեսանյութեր դիտել: Որոշ տղամարդկանց սեռական բավարարվածություն են պատճառում այն տեսարանները, երբ մերկ աղջիկը բարձրակրունկ կոշիկներով սպանում են անպաշտպան կենդանուն:

Աննա Բ-ն պատասխանատվության է  ենթարկվել կենդանիների պաշտպանների բողոքի հիման վրա: Նրանց դիտած տեսանյությում Աննա Բ-ն, կիսամերկ վիճակում, բարձրակրունկ կոշիկներով տրորել է մկների, ճագարների եւ թռչունների:

Այդ տեսանյութերը նա հետո տեղադրել է համացանցում` ֆետիշիստների համար նախատեսված կայքերում, գրում է  NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ