News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գործնականում արդեն ապացուցել է, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր տառապում են երազախաբությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հովհաննես Մարգարյանն, անդրադառնալով այն լուրերին, թե ինքն առաջիկայում հանուն հանրապետական Աշոտ Աղաբաբյանի («Բուռնաշ») ինքնաբացարկ հայտարարել:

Նա առաջիկայում եւս մեկ երազախաբություն խոստացավ, որի ականատեսը կարող ենք լինել մայիսի 6-ից հետո: «Հերթական ստահոտ լուրերն են, որոնք  իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Ես մինչեւ վերջ իմ ժողովրդի, գյումրեցու հետ իմ ընտրապայքարը տանելու եմ: Ես իմ ժողովրդի թիկունքին եմ կանգնած, իսկ ժողովուրդն` իմ թիկունքին: Ի՞նչ ինքնաբացարկ, ի՞նչ բան: Առիթներ եղել են, երբ գործնականում ապացուցել եմ, որ կան մեզանում ոմանք, ովքեր տառապում են երազախաբությամբ: Սա հերթական երազախաբությունն է  լինելու, որի ականատեսը կլինեք մայիսի 6-ին: Իսկ մայիսի 6-ը սարերի հետեւում չէ: Ավելին` նրանք գիտեն, թե ես ում նկատի ունեմ ու ում մասին է` խոսքը»,- նշեց Հովհաննես Մարգարյանը, սակայն հրաժարվեց չակերտները բացել եւ ասել, թե խոսքն ում մասին է:

Դիտարկմանը, թե Տրանսպորտի եւ կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանի մասով էլ էին հերքում, այնինչ վերջինս ինքնաբացարկ հայտնեց, հնարավո՞ր, այ իր դեպքում էլ նույնը լինի, Հ. Մարգարյանն արձագանքեց. «Ոչ հնարավոր չէ հաստատ իրենք երազախաբ են լինելու: Հովհաննես Մարգարյանը ինքնաբացարկ չի հայտարարելու, քանի որ Հովհաննես Մարգարյանին պահանջում է  ամբողջ Շիրակ աշխարհը: Ես այս 9 տարիների ընթացքում ծառայել եմ իմ ժողովրդիս եւ բոլոր պրոբլեմները ամբիոնից վեր եմ բարձրացրել: Սա իրենց պահանջն է, որ ես  իրենց հետ մեկտեղ մտել եմ  պայքարի: Հետեւաբար` իմ կարգախոսն է` «Իմ հաղթանակը իմ ժողովրդի հաղթանակն է»: Այսինքն` հաստատ երազախաբ են լինելու»:

Հարցին, թե հնարավո՞ր է, հանդիպել է Աշոտ Աղաբաբյանի հետ, ինչն էլ նման լուրեր հիմք է տվել, ՕԵԿ-ական գործիչը հավաստիացրեց, որ ինչ քարոզարշավն սկսվել է, իր եւ Աշոտ Աղաբաբյանի միջեւ հանդիպում չի եղել:   Հիշեցնենք, որ թիվ 33  ընտրատարածքում ընտրապայքարի են դուրս եկել Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ), Շալիկո Զորյանը (ՀԱԿ) եւ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ):

 

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ