News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը կարող է պարտություն կրել սեփական գյուղում, ինչը ճակատագրական կլինի նրա պատգամավորական կարիերայի համար: Այդ մասին գրում է «Հրապարակը»:

«Գասպարյանի հայրենի Ջանֆիդա գյուղում նրա դեմ, ավելի ճիշտ` ՀՀԿ-ի օգտին է աշխատում նրա նախկին ընկեր Գագիկ Պետրոսյանը, ով գյուղում հայտնի է «Սանեի Գագո» անվամբ: Մեր տեղեկություններով, միայն վերջին մի քանի օրերին Պետրոսյանը ՀՀԿ-ի համար 4 միլիոն դրամի չափ գումար է բաժանել, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ծառայություններ է մատուցում համագյուղացիներին` նրանց ՀՀԿ-ի կողմն ուղղորդելու համար: Ըստ թերթի աղբյուրի, Գասպարյանը Պետրոսյանին առաջարկել է կիսել համագյուղացիների ձայները` 50/50 սկզբունքով, սակայն մերժվել է: Դրանից հետո Գասպարյանը որոշել է անցնել ՀՀԿ-ի դեմ կոշտ հակաքարոզչության եւ իր նախընտրական հանդիպումներում կոչ է անում քվեարկել ցանկացած կուսակցության օգտին, միայն ոչ ՀՀԿ-ի: Թե ինչ ազդեցություն կունենա այս կոչը, եւ որքան մարդ կհետեւի դրան, մենք կիմանանք ընտրությունների արդյունքներն ափոփելուց հետո միայն»,- գրում է «Հրապարակ» թերթը:

Տպել
Ամենաշատ