News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի  քրեակատարողական 7 հաստատությունների բանտարկյալները կմասնակցեն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին։

Ապրիլի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում  դրա ղեկավար Տիգրան Մուկուչյանը հայտնել էր, որ «Գորիս», «Վարդաշեն», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր» եւ «Կենտրոն» քրեակատարողական հաստատությունների բանտարկյալները կմասնակցեն ընտրություններին, որոնք կսկսվեն մայիսի 6-ին՝  երեւանյան ժամանակով 17.00-ին։ Իսկ  «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունում քվեարկությունը կսկսվի 10.00-ին։

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին։ Օրենսդիր մարմնում կան 131 պատգամավորներ։ Խորհրդարանը ձեւավորվում է խառն ընտրական համակարգով՝ 90 մանդատներ համամասնական համակարգով, 41՝ մեծամասնական։ Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, «Միավորված հայեր», եւ մեկ բլոկ՝ Հայ ազգային կոնգրես։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ