News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Մոլդովական փողոցի 29/5 հասցեում գտնվող 8-հարկանի հանրակացարանի բնակիչները մնացել են առանց զուգարանի։ Այդ մասին գրում է «Հայացքը»:

«Կոմունալ ամենատարրական հարմարությունը Նոր Նորքի թաղապետարանը ժամանակին խլել է՝ վկայակոչելով ՀՀ կառավարության որոշումը, որը, սակայն, հենց թաղապետարանն է իրեն ձեռնտու տարբերակով ընկալել։ Փաստորեն, հանրակացարանները սեփականաշնորհվել են, իսկ դրանց զուգարանները վաճառել բոլորովին այլ մարդկանց։ Ու հիմա հարյուրավոր ընտանիքներ մնացել են առանց զուգարանների։ Իսկ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Արտաշես Թարլամազյանը «Հայացքին» պարզաբանում է. «Կառավարության որոշումը պարտավորեցնում է թաղապետարանին այդ բնակիչների համար կոմունալ հարմարություններ ստեղծել, իսկ, իրենք, փաստորեն, վերցրել վաճառե՞լ են»»,- գրում է «Հայացք» թերթը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ