News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը ելույթ են ունեցել France 2 հեռուստաալիքի ամենահայտնի հաղորդումներից մեկում: Բայց, գտնվելով միեւնույն ստուդիայում, նրանք այդպես էլ չեն զրուցել. դա առաջին փուլի հաղթող սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումն է` ոչ մի ավելորդ բանավեճ:

Այդուհանդերձ, քննարկումը բավական սուր է ստացվել, հաղորդում է vesti.ru-ն:

Նրանք որդեգրել են փոխզիջման ձեւաչափ. սկզբում լրագրողների հարցերին պատասխանել է մեկը, հետո` մյուսը:

Հերթականությունը որոշվել է վիճակահանության միջոցով: Առաջինը Ֆրանսուա Օլանդի հերթն է եղել:

Պատասխանելով այն հարցին, թե շա՞տ են արդյոք Ֆրանսիայում ներգաղթյալները, սոցիալիստը պատասխանել է. «Եթե արտասահմանցիները երկրի տարածքում օրինական են գտնվում ոչ մի խնդիր չկա: Եթե ոչ` նրանց կուղեկցեն մինչեւ սահման»:

Պետք է նշել, որ սոցիալիստ թեկնածուին այս հարցին պատասխանելը հեշտ չէ. պետք է դուր գալ  ներգաղթյալների ընտրազանգվածին, սակայն  միաժամանակ չզայրացնել ֆրանսիական ուլտրաաջականներին, որոնց ձայները երկրորդ փուլում կարող են բանալի դառնալ դեպի Ելիսեյան պալատ: 

Օլանդը եւ Սարկոզին արդեն հիանալի ուսումնասիրել են միմյանց թույլ տեղերը. սոցիալիստ թեկնածուն, օրինակ, նշել է, որ Ֆրանսիայի ապագա նախագահին չի խանգարի համեստությունը` այդպիսով ակնարկելով  Նիկոլա Սարկոզիի`ֆրանսիացիներին զայրացնող պահվածքը: Իր հերթին Սարկոզին հետ չի մնացել` Օլանդին  մեղադրելով դեմ առ դեմ շփվելուց հրաժարվելու համար:

Ֆրանսիայում հարցումները նախկինի պես հաղթանակը տալիս են Ֆրանսուա Օլանդին` 54%-ը 46%-ի դիմաց հակակշռով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ