News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Իսպանիայի հյուսիսում փոթորիկը քիչ է մնացել ավիավթարի հանգեցնի: Բիլբաոյի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի համար անձնակազմն առավելագույն ջանքեր է գործադրել: 

103 կմ/ժ արագությամբ ուժեղ քամին ապրիլի 26-ին պատուհասել էր բասկերի երկրին եւ Նավարային: Որոշ բնակավայրերում գրանցվել է քամու մինչեւ 130-140 կմ/ժ արագություն:

Օդանավակայանի թռիչքուղին պատկերող տեսագրությունում երեւում է, թե ինչպես մոտ 10 ուղեւորատար ինքնաթիռներ բացահայտ դժվարություններ են կրում վայրէջք կատարելիս: Ավելի խոշոր օդանավերն ուղեւորների համար անմոռանալի մի քանի պահերից հետո ամեն դեպքում վայրէջք են կատարել եւ այնուհետեւ սահել թռիչքուղով` դանդաղեցնելով արագությունը:

Ավելի փոքր ինքնաթիռների վիճակն ավելի վատ է եղել. քամին դրանք օդ է նետել թղթե ինքնաթիռների նման, հայտնում է NEWSru.com-ը:

Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, երեկվա անբարենպաստ եղանակը լուրջ հետեւանքներ չի ունեցել: Մի շարք բնակավայրերում  էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել: Նավահանգիստներում փոթորկի նախազգուշացում է արվել: Նավերին արգելվել է ծով դուրս գալ. քամին ալիքները  բարձրացրել է մինչեւ 3 մ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ