News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, առանձնահատուկ ուշադրություն, վերաբերմունք, միջոցներ են ձեռնարկվել, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, թե իրազեկված լինեն, թե մասնակցեն ընտրություններին: Այս մասին, այսօր` ապրիլի 27-ին, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ համատեղ մամուլի ասուլիսում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ:

Տիգրան Մուկուչյանի խոսքով, մինչ այդ եղել է քննարկում եւ բարձրաձայնվել են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրները որոնք աստիճանաբար լուծվում են: Օրինակ, վատ տեսնող քաղաքացիների համար ուղեցույց ձեռնարկ է տպագրվել համապաատասխան հասարակական կազմակերպության տպագրատանը:

ԿԸՀ-ն շուտով կգործարկի իր նոր կայքի հատուկ բաժինը, որը նախատեսված է թույլ տեսնող քաղաքացիների համար, որը ոչ միայն մեծ տառատեսակ է ունենալու, այլեւ` գունային համադրումներ: Լսողության հետ խնդիրներ ունեցող քաղաքացիների համար եւս աշխատանքեր են տարվել: Ընտրատեղամասերը համապատասխան հարթակներով կահավորելու աշխատանքներ են տարվում, որ նրանք առավել հեշտությամբ մուտք գործեն ընտրատեղաամասեր: Սակայն միաժամանակ Ըստ Մուկուչյանի, 1200 ընտրատեղամասեր միանգամից կահավորելն անհնար է, բայց իրենք ամեն ինչ կանեն, որ այս ընտրությունների ժամանակ ավելի շատ կահավորված ընտրատեղամասեր լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ