News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այն քաղաքացիները, ովքեր անկողնային հիվանդ են եւ գտնվում  են հիվանդանոցում, նրանք զրկված են ընտրելու իրավունքից: Այս մասին, այսօր` ապրիլի 27-ին, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ համատեղ ասուլիսում նշեց «Ուիսոն» կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Այնինչ, ըստ նրա, առաջադեմ աշխարհում կիրառվում են տարբեր այլընտրանքային ձեւեր` շրջիկ քվեախցեր, էլեկտրոնային քվեարկություն կամ լիազորագրով քվեարկություն: Այնտեղ մատչելիությունը լիակատար է եւ չեն մոռանում նաեւ այդ մարդկանց մասին:

«Փարոս» ՀԿ-ի նախագահ Սուրեն Օհանյանն էլ ասաց, որ նախորդ ընտրությունների ժամանակ մինչեւ 85 տոկոս անմատչելի ընտրատեղամասեր կային, սակայն նշեց, որ հիմա աշխատանքներ են տարվում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ եւ դա գոհացնում է իրենց, թեեւ դեռեւս կան խնդիրներ, որոնք հուսով են եւս լուծում կստանան:

Նա առանձնացրեց, որ բաց է մնում լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները խնդիրները, ովքեր չեն կարողանում լսել նախընտրական ծրագրերը,  որպեսզի որոշում կայացնեն, թե ո՞ւմ են ընտրելու եւ ինչի համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ