News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ընտրողների 39,2 տոկոսն իր ձայնը կտար Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Նման արդյունք է ստացվել  Gallup International Association ընկերության անցկացրած հարցման արդյունքում:

Ընկերությունն «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով ապրիլի 17-23-ին հարցում է անցկացրել Երեւանում եւ Հայաստանի մարզերում:

Հայաստանում Gallup International Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է: Նրա օգտին պատրաստ է քվեարկել արդեն կողմնորոշված ընտրողների 29.9 տոկոսը:

Եռյակը եզրափակում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը`  12.2 տոկոս ձայներով: «Ժառանգությունը» հարցման արդյունքում ստացել է 6.3 տոկոս, «Օրինաց երկիրը» ` 6 տոկոս, ՀՅԴ-ն` 5.3 տոկոս: ՀԿԿ-ին եւ ՀԴԿ-ին կընտրեին համապատասխանաբար 1.1 եւ 0.1 տոկոսը:

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն է հեղինակավոր, հարցվածների 56 տոկոսը պատասխանել է` ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն հեղինակավոր է 50 տոկոսի համար: ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հեղինակավոր են 7 տոկոսի համար, «Ժառանգությունը» ստացել է 5 տոկոս, իսկ ՀԱԿ-ը` միայն 4 տոկոս: Հետնապահները կրկին ՀԿԿ-ն ու ՀԴԿ-ն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ