News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մտավախություն ունի, որ ուկրաինացի բժիշկները ներարկումների միջոցով դիտավորյալ իրեն կվարակեն հեպատիտով: Այս մասին ավելի վաղ նա հայտնել էր իրեն զննող գերմանացի բժիշկներին, հաղորդում է Bild տաբլոիդը:

Որպես օրինակ պարբերականը բերում է Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյին, ով եւս գտնվում է բանտում:

Լուցենկոյի կինը` Իրինան պնդում է, որ ամուսնու մոտ հեպատիտ է հայտնաբերվել, որով նա վարակվել է ազատազրկման վայրում ներարկում անելու հետեւանքով: Ուկրաինայի քրեակատարողական ծառայությունը, սակայն, հայտարարել է, որ Լուցենկոյի մոտ հեպատիտ հայտնաբերված չէ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Պարբերականի տրամադրության տակ հայտնված բժիշկների եզրակացության մեջ ասվում է, որ բանտում Տիմոշենկոյին ցավազրկող ներարկելու դիմաց նրանից ցուցմունքներ են պահանջել:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել, նշելով, որ կալանավայրից Խարկովի հիվանդանոց տեղափոխելիս իր դեմ բռնություն է կիրառվել: Նրա փաստաբան Վլասենկոն ասել է, որ նախկին վարչապետին փաթաթել են սավանով եւ բռունցքով հարվածել փորին: Ուկրաինայի օմբուդսմենը հաստատել է, որ Տիմոշենկոյի մարմնի վրա բռնության հետքեր կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ