News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը մտադիր է այսօր` ապրիլի 27-ին, դիմել Սահմանադրական դատարան` խնդրելով թույլատրելի քվեարկող քաղաքացիների ցուցակը, քանի որ ընտրողների ցուցակներում «մեռած հոգիներ» կան: Այդ մասին միասնական շտաբի հերթական նիստում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` նկատելով, որ տվյալ որոշումն ընդունվել է ապրիլի 25-ին կայացած աշխատանքային նիստում:

Նրա խոսքով, որպեսզի ՍԴ-ն սկսի դիմումի քննարկումը եւ չեղյալ հայտարարի Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածները, հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն:

«Խոսքը չի գնում գաղտնի քվեարկության մասին, պարզապես ցուցակներում մոտ 400 հազար մարդու անուն է գրված, որոնք բացակայում են երկրից, եւ անհրաժեշտ է ցուցակների թափանցիկություն ապահովել»,- ասել է Հովհաննիսյանը:

Նիստին ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ 20 պատգամավորներ կստորագրեն դիմումի տակ:

Միասնական շտաբի աշխատանքներին չեն մասնակցել ՀՅԴ-ի ներկայացուցիչները, որոնք զբաղված էին քարոզարշավով, եւ հետեւաբար Հմայակ Հովհաննիսյանը չէր կարող հստակ ասել, թե ՀՅԴ-ից որքան պատգամավոր կստորագրի դիմումի տակ:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», որի ներկայացուցիչները չեն մասնակցում շտաբի աշխատանքներին, թեեւ հետ չեն կանչել իրենց ստորագրությունները, ըստ Հովհաննիսյանի, նրանց եւս առաջարկվել է ստորագրել դիմումի տակ:

Հայ ազգային կոնգրեսը եւս աջակցում է նախաձեռնությանը, սակայն ինչպես նշեց Լեւոն Զուրաբյանը, խորհրդարանում ներկայացուցիչ չունենալու պատճառով չեն կարող ստորագրել դիմումի տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ