News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը կազմել է գրքերի, մուլտֆիլմերի ու ֆիլմերի ամենահարուստ պերսոնաժների վարկանիշային ցանկը:

Ցանկը գլխավորել է Թոլքինի «Հոբբիթ» գրքի հերոս վիշապ Սմոգը: «Մատանիների տիրակալի» հերոսի կարողությունը կազմել է 62 մլրդ դոլար:

Ալմաստի մագնատ եւ իր եղբոր` Սքրուջ Մաքդաքի տանջանքների պատճառ դարձած Ֆլինթհարթ Գլոմգոլդը («Բադային պատմություններ» մուլտֆիլմից) հայտնվել է երկրորդ տեղում` 51,9 մլրդ կարողությամբ: Ընդ որում, ինքը` Սքրուջն, այս անգամ չի հայտնվել վարմանիշում: Վիճելով եղբոր հետ, նա վատնել է իր ողջ կարողությունը եւ հիմա հույս ունի վերադարձնել այն, հաղորդում է MIGnews-ը:

«Աղջամուղջ»-ի 371-ամյա վամպիր Քարլայլ Քալենը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ում կարողությունը 36,3 մլրդ դոլար է, ինչը 100 մլն-ով ավելի է նախորդ տարվա արդյունքից:

Վարմանիշի նորեկների շարքում է հայտնվել ինժեներ-հանճար եւ սուպերհերոս Թոնի Սթարքը («Երկաթե մարդը»), ում կարողությունը կազմել է 9,3 մլրդ դոլար: Նա զբաղեցրել է 5-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ