News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը բացատրել է, թե Հայաստանի քաղաքական ուժերից որոնք են ԿՀՎ, որոնք` ԿԳԲ:  Ըստ նրա` «Ժառանգությունը» ԿՀՎ-ն է, մնացածը` ԿԳԲ-ն:

Քաղաքական գործիչը նման եզրահանգման է եկել կուսակցություններին  հատկացվող արտաքին ֆինանսական օգնությունից ելնելով:

«Ռուսաստանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ռուսամետ բոլոր ուժերին, Արեւմուտքը` արեւմտամետ», - ասել է նա:

Միտքը մանրամասնելու լրագրողների խնդրանքին ԺԿ-ի առաջնորդը նշել է. «ԲՀԿ-ն պայմանագիր ունի «Եդինայա Ռոսիա»-ի հետ:

ՀԱԿ-ը եւս, ինչպես եւ ՀՀԿ-ն, ռուսական դաշտում է խաղում, միայն թե նրան այնքան էլ չեն վստահում: ՀՅԴ-ի դեպքում մի փոքր այլ է, նրանք երկու դաշտերում էլ խաղում են: «Ժառանգությունը» ԿՀՎ-ն է, մնացածը` ԿԳԲ-ն», - ասել է Կարապետյանը:

Տ. Կարապետյանի գնահատմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի համար միեւնույն է, թե իր կուսակցությունը քանի տեղ կզբաղեցնի խորհրդարանում: «Սա հարթակ է նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Արտաքին ուժերը նրան դիտում են որպես նախագահական ընտրությունների իրենց թեկնածու:  «Ես ձեզ կբացահայտեմ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի տրամաբանությունը. եթե Հայաստանի նախագահի հետ ինչ-որ բան պատահի, իրենք իրենց թեկնածուն պետք է ունենան, եւ նրանք Րաֆֆի Հովհաննիսյանին են համարում այդ թեկնածուն: Ռուսաստանը մի քանի թեկնածու ունի», -հստակեցրել է Կարապետյանը:

Ընդ որում Կարապետյանը Րաֆֆի Հովհաննիսյանին արդար մարդ է համարում, սակայն «ԿՀՎ-ական»: «Հովհաննիսյանը դրական կերպար է, հակառակ դեպքում ես չէի գնա Ազատության հրապարակ եւ չէի աջակցի նրան հացադուլի  ժամանակահատվածում:

Սակայն, արդեն այն փաստը, որ նա ռազմավարական հետազոտությունների կենտրոն է ունեցել,  ապացուցում է իմ ասածը: Որպես հայ եւ ինտելեկտուալ` նրա հետ ոչ ոք չի կարող համեմատվել, նույնիսկ Վարդան Օսկանյանը», - նշել է Կարապետյանը:

«Ժառանգության» միավորումը «Ազատ դեմոկրատներին», ըստ նրա, համաձայնեցված է եղել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ուժերի կողմից: «Նրանք կանցնեն խորհրդարան, քանի որ դա համաձայնեցված է նախագահ Սերժ Սարգսյանի հետ», - հայտարարել է Կարապետյանը, հիշեցնելով, որ «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տվել է Հանրապետական կուսակցությանը: Լրագրողների այն դիտարկմանը, որ դա տեղի է ունեցել տեխնիկական սխալի հետեւանքով, Կարապետյանը հայտարարել է.  «Թող մեզանից քավության նոխազ չսարքեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ