News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երեւանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ»  նախագծի համակարգորղ խորհրդի նիստը: Մինչ օրակարագային հարցերի շուրջ քննարկումներին անցնելը՝ կառավարության ղեկավարը ծանոթացել է ինստիտուտի լաբորատորիաների գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:

Այնուհետեւ վարչապետին զեկուցվել է «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախագծի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների ընթացքի մասին:

Մասնավորապես, նշվել է, որ վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների ղեկավարների  հետ եւ ձեռք բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Դրանց արդյունքում արդեն իսկ ստացվել են 1,5 մլն եվրոյի սարքավորումներ AREAL գծային արագացուցչի կառուցման նպատակով. եւս մեկ միլիոն եվրոյի սարքավորումներ կստացվեն առաջիկայում: Նշվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում ծրագրի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել են, եւ այն նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա ընթացքում:

Համագործակցության արդյունքում տեղի երիտասարդ կադրերը գործուղվել են արտերկիր՝ վերապատարստում անցնելու նպատակով:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ «Քենդլ» նախագիծը ներառել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Չինաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության օրակարգում:

AREAL գծային արագացուցիչը հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի եւ արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է եւ գերակա ուղղություն է աշխարհի առաջատար կենտրոնների համար: Այն կարեւոր գիտական եւ կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի եւ նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:

Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթեմֆորդի SLAG կենտրոնների եւ Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ