News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Այսօր` ապրիլի 27-ին, ուկրաինական Դնեպրոպետրովսկում  պայթյունների շարք է տեղի ունեցել: Գործի են դրվել 4 պայթուցիկ սարքեր:

Տուժածների ճշգրիտ թիվը դեռեւս հայտնի չէ: Ըստ ԱԻՆ-ի նախնական տվյալների`  ընդհանուր առմամբ տուժել է 14 մարդ:

Դնեպրոպետրովսկի  մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով:

Առաջին պայթյունը տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում` տրամվայի կանգառում, պայթել էր ականապատ աղբարկղը:

Անմիջապես պայթյունից հետո հաղորդվել է, որ ծանր վիրավորվել է առնվազն երեք մարդ: 

40 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ պայթյունը` Կայարանամերձ հրապարակում: Սկզբնապես հաղորդվել էր 7 տուժածների մասին: Երկաթգծի կայարանի մոտի պայթյունը նույնպես տեղի էր ունեցել աղբարկղի մոտ, հայտնում են ականատեսները:

Շուտով հայտնի է դարձել երրորդ պայթյունի մասին, որը տեղի էր ունեցել Գլոբայի այգուց ոչ հեռու: Տուժել է մեկ կին, նրան ձեռքի վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել:

Այնուհետեւ հաղորդվել է չորրորդ պայթյունի մասին: Այն տեղի էր ունեցել նույն թաղամասում, ինչ եւ առաջինը` Կարլ Մարքսի պողոտայում, օպերային թատրոնի մոտ, նույնպես տրամվայի կանգառում: Չորրորդ պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել, հայտնում է NEWSru.com-ը:

Մինչ այդ, ըստ ոչ հաստատված տեղեկության, քաղաքում հնչել է 5-րդ պայթյունը:

Շտապ Դնեպրոպետրովսկ է ուղեւորվել Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավար Վիտալի Զախարչենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ