News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինական լրատվամիջոցները տարածել են լուսանկարներ` Յուլիա Տիմոշենկոյի կապտուկներով:

Ինչպես հայտնում է «Պրավդան», օմբուդսմեն Նինա Կարպաչեւան ԵՄ երկրների դիվանագետներին է ուղարկել այդ լուսանկարները, նաեւ վնասվածքների փորձաքննությունը, համաձայն որի` Տիմոշենկոյի մարմնի վրա առկա կապտուկները «բութ առարկայի հարվածի հետեւանք են»:

Լուսանկարներն արվել են ապրիլի 25-ին, Տիմոշենկոյին Կաչանովյան գաղութից Խարկովի հիվանդանոց տեղափոխելուց հինգ օր անց:

Հենց այդ օրն էր, ըստ նախկին վարչապետի փաստաբանի պնդմամբ, նրա նկատմամբ բռնություն էր կիրառվել: Ի նշան բողոքի Տիմոշենկոն հացադուլ էր հայտարարել: Լուսանկարները հրապարակվել են, երբ կառավարող «Տարածաշրջանների կուսակցությունը» հայտարարել էր, թե Տիմոշենկոն ցանկանում է այդ հայտարարություններով վարկաբեկել իշխանությանը:

Տիմոշենկոյին հետազոտած գերմանացի բժիշկներն էլ հայտարարել են, թե նրա մոտ միջողնային անրակների ճողվածքի սուր ձեւ է ախտորոշվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ