News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցության հետ «Ժառանգության» համագործակցության մասին մեղադրանքներն անբարոյականության վերջին սահմանն են, երբ նման մեղադրանքներ են արտահայտում այն քաղաքական ուժերը, որոնք եղել են իշխող կոալիցիայի մաս: Այդ մասին, այսօր` ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: 

Ըստ նրա` «Ժառանգության» ընդդիմադիր լինել կամ չլինելը կորոշի հասարակությունը, այլ ոչ թե` քաղաքական հակառակորդները կամ լրատվամիջոցները: Նա նաեւ հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մի շարք հարցերում «Ժառանգություն» կուսակցությունն իշխանությունների միակ ընդդիմադիրն է եղել:

«Մենք տվել ենք գործող իշխանությունների գնահատականը, ներկայացրել ենք նրանց գործունեության արդյունքը, այդ գնահատականները վերաբերել են բոլոր կոալիցիոն կուսակցություններին: «Ժառանգությունը» մտադիր չէ մանրամասնել, թե երկրում իրադրության համար կոալիցիոն ուժերից որն ինչքան պատասխանատվություն է կրում»:

Սաֆարյանն ափսոսանք է հայտնել, որ տեխնիկական պատճառով որոշ ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչների ներառված չլինելը եւս դարձել է  շահարկումների առարկա: Նա նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացված է այդ պատճառների մասին, հույս հայտնելով, որ համապատասխան կառույցները բարի կամք կդրսեւորեն, եւ իրադրությունը կկայունանա: Սաֆարյանը վստահեցրել է, որ եթե «Ժառանգության» ներկայացուցիչները չընդգրկվեն որոշ ընտրատեղամասային հանձնաժողովներում, կուսակցությունը դա կլրացնի իր վստահված անձանց եւ դիտորդների հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ