News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դնեպրոպետրովսկի ուժայինները հրաձգություն են սկսել ահաբեկիչների հետ Դնեպրի աջ ափին գտնվող «Կարավան» առեւտրի կենտրոնի մերձակայքում: Ենթադրաբար ոստիկանությունը փորձել է ձերբակալել ահաբեկիչներից որեւէ մեկին: Սակայն նա հասցրել է վերցնել զենքն ու փոխհրաձգություն սկսել: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տվյալներով, փոխհրաձգությունը սկսվել է ժամը 15-ի սահմաններում: Տեղեկություններ կան վիրավորների մասին, հիվանդությունը բերվել է թիվ մեկ պատրաստության վիճակի:

Դնեպրոպետրովսկի կենտրոնը այս պահին շրջափակված է ուժայիններով, բնակիչներին թույլ չեն տալիս դուրս գալ փողոց: Ոստիկանությունը նաեւ խորհուրդ չի տվել օգտվել մետրոպոլիտենից:

Մետրոյի բոլոր կայարաններում «Բերկուտի» պարեկներ են, որոնք ուղեւորներին խնդրում են մետրո չնստել: Ոստիկանության տասնյակ պարեկներ ստուգում են կասկածելի առարկաները, աղբամանները: Մարդկանց խնդրել են  զգոն լինել եւ հաղորդել կասկածելի առարկաների մասին:

Այսօր որոտացած տասնյակ պայթուցիկ սարքերից մի քանիսը գտնվել են աղբամանների մեջ:

Ականատեսների վկայությամբ, քաղաքում 11-րդ պայթյունն է որոտացել:

Մեկ ժամ առաջ քաղաք ռազմական տեխնիկա է մտցվել: Զրահամեքենաների վրա զինված ոստիկաններ են նստած:

Նշենք, որ Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների շարքի հետեւանքով ճշտված տվյալներով վիրավորվել է 27 մարդ, այդ թվում` 9 երեխա: Հինգ մարդ ծանր վիճակում են, նրանցից երկուսին վիրահատել են: Մեկի ձեռքն անդամահատել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ