News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լոնդոնի գրասենյակային շենքերից մեկում ղամարդը պատանդ է վերցրել 4 մարդու եւ սկսել է համակարգչի, կահույքի մասեր ու թղթեր նետել հինգերորդ մարկից, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ականատեսներին:

Նա նաեւ սպառնում է պայթեցնել իր մարմնին ամրացված բենզինով լի տարաները, հայտնում է Sky News հեռուստաալիքը:

Պատանդ միակ կնոջը` 27-ամյա Էբբի Բաֆիին, ահաբեկիչը միանգամից  ազատ է արձակել: Կինը հայտնել է լրագրողներին, որ այդ տղամարդը նրա հաճախորդներից մեկն է, ով դժգոհ է մնացել սպասարկումից: Ամենայն հավանականությամբ, նա հոգեկան խնդիրներ ունի: Ոստիկանությունն արդեն բանակցություններ է վարում եւ տարհանել է մարդկանց:

Միջադեպի վայրում արդեն պտտվում է ուղղաթիռը: Այնտեղ են ժամանել բազմաթիվ հրշեջներ, ինչպես նաեւ սակրավորներ: Փակ ճանապարհների պատճառով քաղաքում տրանսպորտային քաոս է ստեղծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ